Start/Sprachauswahl

Alben/Projekte

Bildergalerie

Kontakt/Impressum

Live Termine

Equipment

Biographie

Werkverzeichnis

 

albumcover-ararath-small

No flash player!

It looks like you don't have flash player installed. Click here to go to Macromedia download page.

Flash MP3 Player powered by Flash MP3 Player

Davit Drambyan – ARARATh

 

Dedicated to Ara Tonikyan

 

01. Прелюдия - 1:30 - Preludia

02. Արև արև - 2:00 - Arév arév

03. Կըրկնակ - 3:41 - Kərknák

04. Լորիկ - 3:19 - Lorík

05. Անձրև եկավ - 4:03 - Andsrév yekáv

06. Գարուն ա - 4:03 - Garún a

07. Շողեր ջան - 4:08 - Shoghér jan

08. Հով արեք - 8:01 - Hov arékh

09. Հոյ նազան - 4:46 - Hoy nazán

10. Կաքավիկ - 4:05 - Kakhavík

11. Ջան գառնուկ / Ջան առուն - 5:45 - Jan garnúk / Jan arún

12. Գացեք տեսեք - 5:56 - Gatsékh tesékh

13. Ծիծեռնակ - 3:51 - Tsitsernák

14. Պար / Անդոր / Վերահիշատակ - 4:44 - Par / Silencio / Reminiscencia

 

Total playing time – 1 hour

 

All tracks are Armenian folk-songs, arranged and performed by

Davit Drambyan (guitars, vocals), except:

Preludia (music by A.Khachaturian, guitar transcription by E. Rusanov)

Jan arún (words and music by D. Drambyan)

Par (music by Komitas, guitar transcription by V. Aghajanyan)

 

Homerecording at Hafenstraße 46, Halle (Saale), Germany

16 June to 16 September 2006

Ararat mount photo from www.armgate.com

Produced by David Drambyan 2006

DDD

 

 

 

«Արև արև» [Arév arév] (Armenian trad., adapted by D. Drambyan)

 

Արև, արև, արի դուս,

Քեզ բերել ենք աչքի լուս,

Քո քուրիկը՝ Լուսընկան

Բերեց չամիչ մեկ աման։

Ամպը եկավ մութ արավ,

Չամիչ աչքերես կորավ:

(2x) Բաց երեսըդ, արեգակ,

       Մի բուռ չամիչ քեզ կըտանք…

 

(3x) Հոյ, արևին խափեցինք,

(2x) Ամպի տակեն հանեցինք:

 

Արև, արև, արի դուս,

Քեզ բերել ենք աչքի լուս,

Քո քուրիկը՝ Լուսընկան

Բերեց չամիչ մեկ աման։

Ամպը եկավ մութ արավ,

Չամիչն աչքերես կորավ:

(2x) Բաց երեսըդ, արեգակ,

       Մի բուռ չամիչ քեզ կըտանք:

 

 

 

«Կըրկնակ» [Kərknák] (Armenian trad., adapted by D. Drambyan)

 

(3x) Հանիկ նինար է նինար,

       Ջանիկ նինար է նինար:

 

(3x) Հանիկ նինար է նինար,

       Ջանիկ նինար է նինար:

 

Ով չըթըռնա զիդա պար

Օղներ կոդրի քիսնա քար:

Հանիկ նինար է նինար,

Ջանիկ նինար է նինար:

 

Ախ, նինար, ջան նինար,

Հանիկ նինար է նինար,

Ջանիկ նինար է նինար:

 

- Ախպեր, ախպեր, իմ նըխշուն,

Ի՞նչ իս բարձեր քո իշուն։

- Խունկ, հինա ու աբըրշում (աբըրշում = մետաքս)

- Վ՞իր վտանիս:

- Բըզեզին:

Բըզեզ ետև սարերուն

Բուրդ կըգըզե գիլերուն,

Թել կըմանե հավքերուն,

Շոր կըկարե ճըժերուն:

Հանիկ նինար է նինար,

Ջանիկ նինար է նինար:

 

Ով չըթըռնա զիդա պար

Օղներ կոդրի քիսնա քար:

Հանիկ նինար է նինար,

Ջանիկ նինար է նինար:

 

Նուրին, նուրին էկեր է,

Շալե շապիկ հաքեր է:

- Նուրին, նուրին, ի՞նչ կուզիս:

- Կըթան կովից յեղ կուզիմ,

Զալ հավուց հավկիթ կուզիմ,

Երկընքուց ամպեր կուզիմ,

Ամպերուց անձրև կուզիմ,

Որ մըր ուզած տա մըզի,

Անձրև իջնի վըր ձըզի:

Հանիկ նինար է նինար,

Ջանիկ նինար է նինար:

 

Ախ, նինար, ջան նինար,

(4x) Հանիկ նինար է նինար,

       Ջանիկ նինար է նինար:

 

(3x) Քոչարի, քոչարի,

       Հանիկ նինար քոչարի, հեյ

       Հանիկ նինար է նինար,

       Ջանիկ նինար է նինար:

 

Հանիկ նինար է նինար,

Ջանիկ նինար է նինար…

[Presto]

(3x) Հանիկ նինար է նինար,

       Ջանիկ նինար է նինար:

Կըրկընակ:

 

 

 

«Լորիկ» [Lorík] (Armenian trad., adapted by D. Drambyan)

 

Առավոտյան փըչեց հով,

Արտը ծըփաց դարավ ծով,

Արտի միջից թըռավ լոր,

Թըռավ, ընկավ սար ու ձոր։

 

(2x) Այ լորիկ, ջա՜ն, լորիկ,

       Կըլորիկ ու թըմբըլիկ։

 

Լորիկ, լորիկ, էս տարի

Արտըս ցանել եմ գարի,

Ուր որ գընաս՝ շուտ արի

Արտիս միջին ծըվարի:

 

(2x) Այ լորիկ, ջա՜ն, լորիկ,

       Կըլորիկ ու թըմբըլիկ։

 

[guitar solo]

 

Այ լորիկ, ջա՜ն, լորիկ,

Այ լորիկ, ջա՜ն, լորիկ,

[-Թըռավ, ընկավ սար ու ձոր։]

Լորիկ իմ կըլորիկ

-Թըռավ, ընկավ սար ու ձոր։

Լորիկ իմ թըմբըլիկ

-Թըռավ, ընկավ սար ու ձոր։

(4x) Կըլորիկ ու թըմբըլիկ

       Թըռավ, ընկավ սար ու ձոր։

 

 

«Անձրև եկավ » [Andsrév yekáv] (Armenian trad., adapted by D. Drambyan)

 

Անձրև եկավ շողալեն,

Ուռու տերև դողալեն.

(2x) Վա՜յ, լե՜, լե՜, լե՜,

       լե՜, լե՜, լե՜, լե՜,

       լե՜, լե՜, լե՜:

 

Հըրես եկավ իմ աղբեր,

Ալ ձին տակին խաղալեն.

(2x) Վա՜յ, լե՜, լե՜, լե՜,

       լե՜, լե՜, լե՜, լե՜,

       լե՜, լե՜, լե՜:

 

Խալիչեքը փըռել եմ,

Նախշուն բարձեր դըրել եմ.

Թառլան ջան, քեզ ուտելու

Սեր, կարագ հազըրել եմ։ [հազըրել = պատրաստել]

 

Տապկած հավի ճուտ բերեմ,

Ոչխարի մածուն մերեմ,

Որ գիտենաս, անուշ ջան,

Թե քեզ սըրտով կըսիրեմ։

 

Ղուշ մի՜ դառնա թևավոր,

Դու խաղ կանչի ձևավոր.

Յարաբ, կըլինի՞ էն օրը,

Որ գաս մեր տուն թագավոր։

(4x) Վա՜յ, լե՜, լե՜, լե՜,

       լե՜, լե՜, լե՜, լե՜,

       լե՜, լե՜, լե՜:

 

[guitar solo]

 

 

«Գարուն ա» [Garún a] (Armenian trad., adapted by D. Drambyan)

 

Գարուն ա, ձուն ա արել,
(2x)
Վա՜յ, լե, լե, վա՜յ, լե, լե,
      
Վա՜յ լե, լե, լե,

Իմ յարն ինձնից ա սառել:
(2x)
Ա՜խ, չորնա, վա՜խ, ա՜յ յար,
      
Չար մարդու լեզուն:

[human made wind sound imitation]


Քամին փըչում ա պաղ-պաղ,
Լերդ ու թոքըս անում ա դաղ:
Յա՛ր, ինձ բեմուրադ արիր,-
Սերըդ ինձնե զատ արիր:

(4x) Վա՜յ, լե, լե, վա՜յ, լե, լե,
      
Վա՜յ լե, լե, լե,


 

«Շողեր ջան » [Shoghér jan] (Armenian trad., adapted by D. Drambyan)

 

Ամպել ա, ձուն չի գալի,
Շողե՜ր ջան.
Սարիցը տուն չի գալի,
Շողե՜ր ջան.
Դու շորորա՛, դուն օրորա՛,
Շողե՜ր ջան.
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան:

Սիրտըս կրակով լըցված,
Շողե՜ր ջան.
Աչքերիս քուն չի գալի,
Շողե՜ր ջան.
Դու շորորա՛, դուն օրորա՛,
Շողե՜ր ջան.
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան:

Հուրք ա թափում վերիցը,
Ես վառվա քո սերիցը.
Վարդավառին ինձ համար
Ձուն բեր դու սարերիցը:

Սարի գըլխին ձուն եկավ,

Շողե՜ր ջան.
Շեկլիկ յարըս տուն եկավ,

Շողե՜ր ջան.
Դեռ մուրազիս չըհասած,

Շողե՜ր ջան.

Վըրես խորունկ քուն եկավ,

Շողե՜ր ջան.

 

(2x) Ուն կերևա, ձուն կերևա,

       Շողե՜ր ջան.

       Բերդի տակին տուն կերևա:
      
Շողե՜ր ջան.

 

Աշունն եկավ սարիցը,
Տերև թափեց ծառիցը.
Շողոն դարդով լըցվել ա՝
Հեռացել ա յարիցը:

 

[guitar solo]

 

 

«Հով արեք» [Hov arékh] (Armenian trad., adapted by D. Drambyan)

 

Հով արեք, ամպե՜ր ջան, հով արեք,

Իմ դարդին դարման արեք։

 

Հով արեք, սարե՜ր ջան, հով արեք, [սարե՜ր ջան]

Իմ դարդին դարման արեք։

(2x) Սարերը հով չե՛ն անում,

(2x) Իմ դարդին դարման անում։

 

Ամպե՜ր, ամպե՜ր, մի քիչ զո՛վ արեք,

Վարար անձրև թափեք, ծո՛վ արեք,

(2x) Գեշ մարդու օր-արևը

Սև հողի տակով արեք։

 

Հով արեք, ամպե՜ր ջան, հով արեք,

Իմ դարդին դարման արեք։

(2x) Ամպերը հով չե՛ն անում,

(2x) Իմ դարդին դարման անում։

 

Սարե՜ր, ձորե՜ր, դաշտե՜ր ու ջըրե՜ր,

Մարմանդ-մարմանդ վազող աղբյուրնե՜ր,

(2x) Մի վե՛ր կացե՛ք իմացե՛ք,

Տեսե՛ք իմ սըրտի ցավեր։

 

[vocalise]

 

Հով արեք, սարե՜ր ջան, հով արեք,

Իմ դարդին դարման արեք։

 

 

 

«Հոյ Նազան» [Hoy nazán] (Armenian trad., adapted by D. Drambyan)


(2x)
Հո՜յ, Նա՛զան իմ, Նազան իմ,
      
Ջա՜ն, Նա՛զան իմ, Նազան իմ.


(2x)
Նա՛զան, դու բարով եկար,
      
Կանաչ սարերով եկար,
      
Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,

-Հո՜յ, Նա՛զան իմ, Նազան իմ,

Ինձ համար աղունիկ ես,

-Ջա՜ն, Նա՛զան իմ, Նազան իմ,

Գըլխիս վըրով պըտիտ տուր,
-
Հո՜յ, Նա՛զան իմ, Նազան իմ,

Նաշխուն թև թիթեռնիկ ես,
-
Ջա՜ն, Նա՛զան իմ, Նազան իմ:

(2x)
Յա՛ր ջան, դու բարով եկար,
      
Կանաչ սարերով եկար,
      
Խոր-խոր ձորերով եկար:

 

Ճամփա տըվեք՝ առաջ գամ,

Սիրած յարիս բարև տամ.

Ուխտ եմ արել, որ առնեմ,

Թող տեսնի աշխարհ ալամ։

 

Սարե՛ր, ձորե՛ր, ետ կացե՛ք,

Իմ յարի ճամփեն բացե՛ք.

Յար յարի հետ խոսելիս

Ականջ արեք, իմացե՛ք։

 

(2x) Հո՜յ, Նա՛զան իմ, Նազան, դու բարով եկար,
       
Ջա՜ն, Նա՛զան իմ, Նազան, դու բարով եկար,

       Հո՜յ, Նա՛զան իմ, Նազան, դու բարով եկար,
      
Կանաչ սարերով, կանաչ սարերով, իմ Նազան, դու բարով եկար,

       Խոր-խոր ձորերով, խոր-խոր ձորերով, իմ յա՛ր ջան, դու բարով եկար,

Հո՜յ, Նա՛զան իմ, Նազան, դու բարով եկար։


 

«Կաքավիկ» [Kakhavík] (Armenian trad., adapted by D. Drambyan)

Խոսք.` Հովհ. Թումանյանի [1869-1923], երաժշտ.` Կոմիտասի [1869-1935]

 

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն` սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:

(2x) Սիրունի՜կ, սիրունի՜կ,
      
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով:


(
4x) Սիրունի՜կ, սիրունի՜կ,
      
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

Քոչարի քոչարի - Մշոյ

(2x) Քոչարի քոչարի

       Մշոյ քոչարի

       Մշոյ քոչարի

(8x) Քոչարի քոչարի

       Մշոյ քոչարի

(4x) Քոչարի քոչարի

Քոչարի քոչարի - Մշոյ

 

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կըշորորաս ճուտիկներով:

(2x) Սիրունի՜կ, սիրունի՜կ,
       
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

Երբ կըկանգնես մամռոտ քարին,
Տաղեր կասես ծաղիկներին, -
Սարեր, ձորեր զըվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտ կըհանես:

(4x) Սիրունի՜կ, սիրունի՜կ,
      
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

(4x) Քոչարի քոչարի

Քոչարի քոչարի - Մշոյ

(2x) Քոչարի քոչարի

 

 

 

«Ջան գառնուկ» [Jan garnúk] (Armenian trad., adapted by D. Drambyan)

 

Կապեմ վըզիդ զընգ-զընգակ,

Դե՜, հե՜, զը՛նգը, զը՛նգը,

Դե՜, հե՜, ջա՜ն,

Օրը տաք է, արեգակ,

Դե՜, հե՜, զը՛նգը, զը՛նգը,

Ջա՜ն գառնուկ։

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն օլորելեն,

Կըթափվի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

 

Դաշտը բոլոր կանաչ խոտ,

Դե՜, հե՜, զը՛նգը, զը՛նգը,

Դե՜, հե՜, ջա՜ն,

Արի տանեմ քեզ արոտ,

Դե՜, հե՜, զը՛նգը, զը՛նգը,

Ջա՜ն գառնուկ։

 

Ջուր կուգա վերին սարեն,

Սարն օլորելեն,

Կըթափվի մարմար քարեն,

Կաթ-կաթ ծորելեն:

 

Կապեմ վըզիդ զընգ-զընգակ,

Դե՜, հե՜, զը՛նգը, զը՛նգը,

Դե՜, հե՜, ջա՜ն,

Օրը տաք է, արեգակ,

Դե՜, հե՜, զը՛նգը, զը՛նգը,

Ջա՜ն առուն…

 

 

 

«Ջան առուն » [Jan arún] (Music & words by D. Drambyan)

 

Լուրթ առուն

Պաղ առուն

Ջան առուն

Լույս առուն

Հա թափվում

Հա ծորում ա…

 

Ջուր կառնեմ

Հոյ, կառնեմ

Ջուրն բըռով.

Համբույրով

Կըխըմեմ

Կըհագենամ…

 

Շունչ կառնեմ

Ուժ կառնեմ

Թափ կառնեմ

Սիրտ կառնեմ

Կըթըռնեմ

Կըթըռչեմ…

 

Ծիտ դարձած

Թև դարձած

Շունչ դարձած

Ջուր դարձած

Ծով լույսում

Կըլողամ, կըլողամ, կըլողամ,

Կըլողամ, կըլողամ, կըլողամ,

Կըլողամ, կըլողամ, կըլողամ…

 

 

 

«Գացեք տեսեք» [Gatsékh tesékh] (Armenian trad., adapted by D. Drambyan)

 

Գացեք տեսեք ի՞նչն ա կերել թուփը։

Գացին տեսան էծն ա կերել թուփը։

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա,

Հալալ է՝

Զալալ է։

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո՝վեր մե, հո՜յ, գո՝վեր մե։

 

Գացեք տեսեք ի՞նչն ա կերել զէծ։

Գացին տեսան գելն ա կերել զէծ։

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա,

Հալալ է՝

Զալալ է։

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո՝վեր մե, հո՜յ, գո՝վեր մե։

 

Գացեք տեսեք ի՞նչն ա կերել գելը։

Գացին տեսան արջն ա կերել գելը։

Արջ վըր գելուն,

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա,

Հալալ է՝

Զալալ է։

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո՝վեր մե, հո՜յ, գո՝վեր մե։

                                      

Գացեք տեսեք ի՞նչն ա կերել արջը։

Գացին տեսան թուրն ա կերել արջը։

Թուր վըր արջին,

Արջ վըր գելուն,

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Հալալ է կըրմո, զալալ է,

Զալալ է զամո, հալալ է։

 

Էս ի՜նչ քյա ֆուր դարու հասանք, հալալ է,

Էս ի՜նչ խըտար կըրմո ստացանք, զալալ է։

2x Դե՛ գընա կիգամ, դե՛ գընա կիգամ, շուտ կիգամ։

2x Կարմիր սոլերս հագնիմ իգամ, շուտ կիգամ։

 

Գացեք տեսեք ի՞նչն ա կերել թուրը։

Գացին տեսան ժանգն ա կերել թուրը։

Ժանգ վըր թըրին,

Թուր վըր արջին,

Արջ վըր գելուն,

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Հալալ է կըրմո, զալալ է,

Զալալ է զամո, հալալ է։

 

Էս ի՜նչ քյա ֆուր դարու հասանք, հալալ է,

Էս ի՜նչ խըտար կըրմո ստացանք, զալալ է։

2x Նազ մի աներ, նազ մի աներ, նազ աղջիկ:

2x Մինթանովըդ թոզ մի հաներ, ջան աղջիկ։

Նազ կու էնես կու, նազ կու էնես կու:

2x Նազ կու էնես, նազ կու էնես, նազ աղջիկ:

2x Մինթանովըդ թոզ կու էնես, ջան աղջիկ,

Նազ կու էնես կու, նազ կու էնես կու:

 

Գացեք տեսեք ի՞նչն ա կերել ժանգը։

Գացին տեսան յուղն ա կերել ժանգը։

Յուղ վըր ժանգին,

Ժանգ վըր թըրին,

Թուր վըր արջին,

Արջ վըր գելուն,

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա,

Հալալ է՝

Զալալ է։

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո՝վեր մե, հո՜յ, գո՝վեր մե։

 

Գացեք տեսեք ի՞նչն ա կերել յուղը։

Գացին տեսան մուկն ա կերել յուղը։

Մուկ վըր յուղին,

Յուղ վըր ժանգին,

Ժանգ վըր թըրին,

Թուր վըր արջին,

Արջ վըր գելուն,

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա,

Հալալ է՝

Զալալ է։

 

(4x) Խորոտիկ, մորոտիկ, խորոտիկ մորոտիկ իմ յարն է։

 

Գացեք տեսեք ի՞նչն ա կերել մուկը։

Գացին տեսան կատուն ա կերել մուկը։

Կատուն մըկան,

Մուկ վըր յուղին,

Յուղ վըր ժանգին,

Ժանգ վըր թըրին,

Թուր վըր արջին,

Արջ վըր գելուն,

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա,

Հալալ է՝

Զալալ է։

 

Գացեք տեսեք ի՞նչն ա կերել կատուն։

Գացին տեսան հարսն ա կերել կատուն։

Հարս վըր կատվին,

Կատուն մըկան,

Մուկ վըր յուղին,

Յուղ վըր ժանգին,

Ժանգ վըր թըրին,

Թուր վըր արջին,

Արջ վըր գելուն,

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա,

Հալալ է՝

Զալալ է։

 

Գացեք տեսեք ի՞նչն ա կերել հարսը։

Գացին տեսան փեսեն ա կերել հարսը։

Փեսեն վըր հարսին,

Հարս վըր կատվին,

Կատուն մըկան,

Մուկ վըր յուղին,

Յուղ վըր ժանգին,

Ժանգ վըր թըրին,

Թուր վըր արջին,

Արջ վըր գելուն,

Գել վըր էծին,

Էծ վըր թըփին,

Թուփ վըր իգուն,

Իգ Վարագա,

Տակն ա կուգա,

Վըրես կուգա,

Հալալ է՝

Զալալ է։

Էս ինչ բարի տարի էր էկավ,

Գո՝վեր մե, հո՜յ, գո՝վեր մե։

 

 

 

«Ծիծեռնակ» [Tsitsernák] (Armenian trad., adapted by D. Drambyan)

Խոսք.` Գէորգ Դոդոխյեան (1830-1908)

 

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դէպի ո՞ւր ինձ ասա,
Թռչում ես այդպէս արագ:

Ա՜խ, թըռիր ծիծեռնակ,
Ծընած տեղըս Աշտարակ,
Անդ շինիր քո բունը,
Հայրենի կըտուրի տակ:

Անդ հեռու ալևոր
Հայր ունիմ սըգավոր,
Որ միակ իր որդուն
Սպասում է օրէ օր:

Երբ տեսնես դու նըրան,
Ինձնից շատ բարև արա,
Ասա´ թող նըստի լա,
Իր անբախտ որդու վրա:

[German national hymn citation]


Դու պատմիր թե ինչպես
Աստ անտեր ու խեղճ եմ ես,
Միշտ լալով ողբալով՝
Կեանքս մաշվել, եղել է կես:

Ինձ համար ցերեկը
Մութ է շրջում Արեգը,
Գիշերը թաց աչքիս
Քունը մոտ չի գալիս:

Ասի՛ր, որ չըբացված՝

Թառամեցա միայնացած,

Ես ծաղիկ գեղեցիկ՝

Հայրենի հողից զըրկված:


Դէ՜հ, սիրուն ծիծեռնակ,
Հեռացի´ր, թըռի´ր արագ,
Դէպի Հայոց երկիր,
Ծընած տեղըս Աշտարակ: